Ծաղկավաճառները սպասում են գազի գնի իջեցմանը (տեսանյութ)
Մեռելոցի օրերին ծաղիկների վաճառքի ծավալներն ավելանում են։ «Շատ մեծ առևտուր եղել է գերեզմանատների մոտակայքում։ Թե չէ մեզ մոտ այնքան էլ շատ չի եղել»,-ասում է ծաղկավաճառ Օնիկ Ամիրջանյանը։ Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչ Լիանա Հարությունյանը 20 տարի է՝ ծաղիկ է վաճառում Տիգրան Մեծի փողոցում։ Ծաղիկների մի մասը նա աճեցնում է , մնացածը՝ վերավաճառում։ Նախորդ տարվա համեմատ՝ ծաղկի գները բավականին բարձր են։ «Հիմա ծաղիկները ջերմոցի են, գազով է տաքացվում, գազն էլ շատ թանկ է։ Դրա համար դա են գները»,-շեշտում է տիկին Լիանան։ Գուցեեւ գներն են պատճառը, քանի որ այս տարի կանանց միասմյակի ընթացքում ծաղկի առեւտուրն աշխույժ չի եղել։ Ըստ ծաղկավաճառների՝ գների փոփոխություն հնարավոր է միայն գազի գնի նվազման դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում