Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդվելու է շենքը, որի հիմքում Աղասի Խանջյանի գլխարկն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tunnn

Ի՞նչ տեղի կունենար, եթե բնակարանից վտարեին հայ անվանի դերասաններ Հրաչյա Ներսիսյանին, Բաբկեն Ներսիսյանին,    Ավետ Ավետիսյանին կամ  Օլգա Գյուլազյանին։  Քանդման հերթում    Դերասանների առաջին տունն է, որը կառուցվել է  խորհրդային ականավոր գործիչ Աղասի Խանջյանի պատվերով։ «Կառուցման ընթացքում էլ հիմքի մեջ Աղասի Խանջյանն իր գլխարկն   է դրել»,- ասում է շենքի բնակիչ Անդրանիկ Մկրտչյանը: Հին  Երեւանցու փողոցի այս շենքը, որի   պատերի ներսում  բազմաթիվ  պիեսներ են խաղացվել մինչեւ հանդիսատեսի դատին հանձնվելը, կառավարության որոշմամբ հայտնվել է  իրացման գոտում։ Այս անգամ նույնպես ձեռքբերողը  Սամվել Մայրապետյանին պատկանող  «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է: «Մեր բնակարանից չենք ուզում գնալ, սովորել ենք, ոնց որ մեր կաշին լինի»: Անդրանիկ Մկրտչյանը վաստակավոր արտիստ Գրիգոր Մկրտչյանի որդին է։  94-ամյա ռեժիսորը հիվանդանոցում է։ Նրա  ընտանիքը բարձրաձայնում է՝  Վճռաբեկ դատարանը պարտավորեցրել է՝ մինչեւ մայիս  ազատել բնակարանը՝ հաշվի չառնելով, որ  առաջարկվող փոխհատուցումը շատ հեռու է շուկայական գներից։ Համարժեք փոխհատուցում ստանալու համար  Տերյան 23,25 եւ Հին Երեւանցու 37 շենքների  23 ընտանիք  դիմել է Սերժ Սարգսյանին։ «Որոշ մարդիկ ձեռքները տաքացնում են մեր բնակարանների մեր շենքերի համար:  Ես այստեղ ապրում եմ 50 թ-ից,  ինձ հանում, գցում է չնչին գումարով, իրանք գումար աշխատեն: Այնպիսի չնչին գումար են տվել, որ մեզ ձեռք են առնում, իրենք են ձեռ առած,  մեզ են ձեռ առնո՞ւմ»,- ավելացնում է Անդրանիկ Մկրտչյանը Մինչ  Սերժ Սարգսյանից կգա դիմումի պատասխանը,  Վճռաբեկ դատարանն արդեն  4  ընտանիքի  տնից վտարելու որոշում է կայացրել: