Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեղեկատվություն՝ սոցապ ծառայությանը

Պաշտոնական
3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ  կառավարության  31.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Հարկային մարմնի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության մեջ ներառել նաև Հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի և սեփականության ձևի մասին տեղեկատվությունը: Փոփոխությամբ կհստակեցվի և կամբողջականացվի ըստ սեփականության ձևի քվոտավորման ենթակա կազմակերպություններում քվոտայի չափի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Միաժամանակ,  նկատի ունենալով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ծրագրային ապահովումն իրականացնելու համար պահանջվող մեկ ամիս ժամանակը` նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ոչ պետական կազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.mlsa.am, որը ամսական պարբերականությամբ թարմացվում է:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին