A
A
Պայթյուն դիտահորում. կան տուժածներ
Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող գազի դիտահորի ներսում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով դիտահորում գնվող գազի ծառայության Նոր Նորքի տարածքային արտադրական շահագործման ծառայության վթարա-վերականգնողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ս.-ն (ծնվ. 1994թ.) և Ս. Ա.-ն (ծնվ. 1963 թ.) դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները Հ. Ս.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել դիտահորից: Տուժածները տեղափոխվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ Վ. Ս.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ. Ս.-ինը` ծանր:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը, իսկ գազի վթարային ծառայության աշխատակիցները վերացրել են գազի արտահոսքը: