Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

56 տարի անց հնչեց «Սայաթ-Նովայի» քամանչան (տեսանյութ)

Հասարակություն
rejisor

Այսօր ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կիմ Արզումանյանի ծննդյան 90-ամյակն է։ Այդ կապակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին թատերական եւ կինո աշխարհի ներկայացուցիչներ, գրողներ եւ մշակութային այլ գործիչներ։ Բեմադրիչ Երվանդ Ղազանչյանն այսօր հուզված էր եկել միջոցառմանը, կարծում էր՝ մանկական գրադարանում  հնարավոր չի լինի ստեղծել այն մթնոլորտը, որը թույլ կտա խոսելԿիմ Արզումանյանի մասին. «Ուրախ եմ, որ դահլիճում երեխաներ կան նստած, ում համար բացվեց մի անուն, որը մեր բոլորի ուսուցիչն է։ Կիմ Արզումանյանի մասին խոսելիս պիտի փաստենք, որ նա հայ մշակույթի, հայ թատրոնի, հեռուստատեսության ոսկե դարի ոչ միայն ստեղծողներից է, այլեւ վայելողներից։ Նա զարմանալի կազմակերպված, զարմանալի լուրջ մարդ էր, իր պես ուսուցիչ չկա։ Տարօրինակ երեւույթ էր՝ լուրջ էր վերաբերվում իր մասնագիտությանը, ինչը շատ հազվագյուտ բան է»։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ռեժիսորի ֆիլմերից կադրեր, հարցազրույցներ, իսկ ներկաները կիսվեցին նրա մասին իրենց հիշողություններով։ Օրվա հիշարժան պահերից էր այն, որ Կիմ Արզումանյանի «Սայաթ-Նովա» ֆիլմում օգտագործված քամանչան այդքան տարի անց այսօր առաջին անգամ կրկին «երգեց»։