Հայկական հոգեբուժական ասոցիացիան անվճար օգնություն է տրամադրում
Հայկական հոգեբուժական ասոցիացիան բարձր է գնահատում բոլոր պետական կառույցների, քաղաքական ուժերի և ԶԼՄ ների կազմակերպված, ադեկվատ գործելաոճը ստեղծված իրավիճակում: Առանձնահատուկ ոգևորիչ է Արցախի պատերազմի վետերանների հասարակական կազմակերպությունների, հատկապես Երկրապահ կամավորականների միության ակտիվ ներգրավվածությունը: Կարևորում ենք նաև ազգովի՝ Հայաստան, Արցախ և սփյուռք համախմբված արձագանքը ներկա մարտահրավերին: Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որպես հոգեկան առողջության ոլորտի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնում մասնագիտական և մեթոդական աջակցություն ցուցաբերել բոլոր գործընթացներին: Հայտարարում ենք նաև, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին: ՀՀԱ Գործադիր վարչություն