A
A
Երևանի քաղաքապետարանը սնունդ է ուղարկել ԼՂՀ
Երևանի քաղաքապետարանից այսօր Ստեփանակերտ ուղևորվեց ավելի քան 100 տոննա նպարեղեն, պահածոներ ու անհրաժեշտ սննդով բեռնված ավտոշարասյուն: Ծրագիրը կազմվել է ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբից և Ստեփանակերտի քաղաքապետարանից առաջնահերթ օգնության և աջակցության կարիքները հստակեցնելու արդյունքում: Այս նախաձեռնության իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից բացի, իրենց աջակցությունն են ցուցաբերել «Ապավեն», «Երևան ջուր», «Սանիթեք», Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն և «Երքաղլույս» ընկերությունները: Մշտական կապի մեջ լինելով Ստեփանակերտի հետ, Երևանի քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում կշարունակի ցուցաբերել աջակցությունը: