Շփման գծում աշխատելու համար ԿԽՄԿ-ն սպասում է իշխանությունների պատասխանին.ՀԵՏՔ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է կազմակերպել սպանված զինվորներին որոնելու և ընտանիքներին վերադարձնելու աշխատանքները: «Այս պահին մենք չունենք այդ հաստատումը, որպեսզի կարողանանք գործել: Ունենք մասնագետ, որն այնտեղ է [Լեռնային Ղարաբաղում], պատրաստ է անմիջապես գործել, և ունենք նաև միջոցները»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Իշխանությունների հաստատումը ստանալուց հետո կոմիտեի ներկայացուցիչները կսկսեն զոհերի մարմինները գտնելու, փոխանակելու, պահելու և հարազատներին վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների մասին տեղեկությունները հստակեցնելու աշխատանքները: Նրանց մասին առայժմ պաշտոնական հստակ տվյալներ չեն ստացել, պատվիրակության անդամները հետևում են հրապարակումներին: Կարդալ շարունակությունը