A
A
Քաղաքացիները փորձում են թիկունքից օգնել (տեսանյութ)
Երրորդ օրն է՝ քաղաքացիների հոսքը Մաշտոցի պուրակ չի դադարում։ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» կազմակերպության նախաձեռնությամբ այստեղ հավաքվում են առաջին անհրաժեշտության իրեր՝ սահմանը պահող զինվորին ուղարկելու համար։ «Մենք մեր պարտքն ենք համարում, որպեսզի մեր միասնությունը հենց այսպես ցույց տանք և մեր աջակցությունը ցուցաբերենք»,-նշեց նախաձեռնության համակարգող Ռիմա Սարգսյանը։ «Ուզում ենք ցույց տալ մեր զինվորին ուշադրություն, ջերմություն։ Փորձում ենք ինչ-որ բանով թիկունքից օգնել»,-ասաց ակցիայի աջակից Միհրան Ավագյանը։ Նախաձեռնության մասնակիցները իրերն ուղարկում են Ստեփանակերտ, որտեղից էլ ըստ անհրաժեշտության՝ կատարվում է տեղաբաշխումը։ Մանրամասները՝ տեսանյութում