A
A
Սեյրան Օհանյանն ընդունեց Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Դեսպանը հավաստիացրեց, որ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն: Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցած զարգացումներին: