Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվետա Մուկուչյանը չի երգի

Մշակույթ
iveta

Հայաստանը «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել առաջիկա ելույթը Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել իր բողոքն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում:  Երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»: Նշենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը չեղյալ էր հայտարարել իր եվրատեսիլյան ասուլիսը  եւ հարցազրույցները Մոսկվայում, սակայն ելույթ էր ունեցել այնտեղ՝ կատարումը նվիրելով թշնամու գնդակից զոհված Վաղինակ Գրիգորյանին: