Գառնեցիները փակել էին ճանապարհը. Հետք
Գառնեցիներն այսօր ավելի քան 3 ժամ փակել էին Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով անհապաղ դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները։ Հանգստյան օրերին զբոսաշրջիկների ու այցելուների հոսքը Գառնի-Գեղարդ սովորականից ավելի շատ է լինում, եւ ցուցարարներն այցելուներին թույլ չտվեցին մուտք գործել գյուղ: Կարճ ժամանակամիջոցում մեքենաների մեծ կուտակում կար ավտոճանապարհին: Կոտայքի մարզի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ժողովրդից պահանջեցին բացել ճանապարհը: Ցուցարարները հայտնեցին, որ ճանապարհը կբացեն մի պայմանով՝ եթե կիճում դադարեցնեն շինարարական աշխատանքները, տեխնիկան դուրս բերեն տարածքից, նաեւ պահանջեցին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում