Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզումից տուժածներ չկան. գյուղապետ

Հասարակություն
d69e54e5eff3902202ad75748d8b1843

Այսօր լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի ունեցած փլուզման հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան: «Ա1+»-ի հետ զրույցում Այգեձորի գյուղապետ  Սասուն Սաֆարյանն ասաց, որ այս պահին ճանապարհը փակ է, մաքրման աշխատանքներ են իրականացնում, որոնք, ըստ նրա, կավարտվեն մինչեւ օրվա կես: «Ես այնտեղ չեմ, դիրքերից նոր եմ իջել, բայց տեղյակ եմ, որ փլուզում է եղել:  20 մետր լայնությամբ, 2 մետր բարձրությամբ հող է լցվել ճանապարհին»,-ասաց նա՝ հավելելով, որ դիրքերում ամեն բան կարգին է: Մենք զրուցեցինք նաեւ Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանի հետ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են եղել նախկինում եւ հիմա, ու ճանապարհի փլուզումը դրա հետեւանք է, գյուղապետը նշեց, որ նման բան չկա. «Պարզապես ճանապարհի այդ հատվածում սողանք է եղել, որն անձրեւների հետեւանքով թուլացել է»: Նրա կարծիքով՝ մի քանի ժամից արդեն ճանապարհը կդառնա անցանելի: