A
A
Լևոն Հայրապետյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել (տեսանյութ)
Մոսկովյան դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, դատարանը մեղավոր ճանաչեց նրան և փաստաբան Սերգեյ Անտոնովին նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից $700 հազար շորթելու մեջ: Դատախազը պահանջում էր 7 տարվա ազատազրկում: Լևոն Հայրապետյանի պաշտպանները կբողոքարկեն նրա դատավճիռը: