Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը կեղծել է՝ «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու նպատակով

Պաշտոնական
rus144680289934

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀՍահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովինախագահ Ն. Մ.-ն կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները: Մասնավորապես՝ Ն. Մ.-ն, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին և նպատակ ունենալովնպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015թ. դեկտեմբերի6-ի լույս 7-ի գիշերը նշված տեղամասում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, քվեարկության արդյունքների վերաբերյալկազմված ընտրական փաստաթղթերն ու արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպեսնաև մարման ենթակա քվեաթերթիկների հաշվին «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու եղանակով կեղծել էհանրաքվեի թիվ 4/20 տեղամասի քվեարկության արդյունքները և կազմված արձանագրության երկու օրինակներն ուգրանցամատյանը հանձնել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդհոդվածով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրականեզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու ևդատարան ուղարկելու համար: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապվածխախտումների փաստերով 2016 թվականի ապրիլի 15-ի դրությամբ հարուցվել և քննվել են 40 քրեական գործեր,որոնցից 13-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 16 քրեական գործ կարճվել է, 2 քրեականգործ կասեցվել է, 4 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 5 քրեական գործինախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն