Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 միլիոնի ուրան իրացնելու մեղադրանքով ՀՀ թոշակառուներ են ձերբակալվել. Հետք

Հասարակություն
uran

hetq.am Թբիլիսիում երեք Հայաստանի և երեք Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել 200 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ «Ուրան-238» նյութի իրացման մեղադրանքով: Ձերբակալվածներից մեկի փաստաբան Դավիդ Աբեսաձեն հայտնել է, որ 6 ձերբակալվածներից 4-ը թոշակառուներ են՝ 74-75 տարական, որոնցից 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ, երկուսը՝ Վրաստանի: Փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որՎրաստանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Հայաստանի երեք և Վրաստանիերեք քաղաքացիների' ռադիոակտիվ նյութերի իրացման մեղադրանքով: Լրագրողների հետ զրույցի ժամանակ քննիչ Սավլե Մոտիշվիլին պատմել է, որ «Ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային կոնտեյները հայտնաբերվել է մեղադրյալներից մեկի տանը: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 230 հոդվածի հատկանիշներով՝ ռադիոակտիվ նյութերի կամ սարքերի ապօրինի շրջանառության համար, որը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում: Շարունակությունը կարդալ  hetq.am