Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ պետի հրաժարականի եւ մեդիայի հարցական հաղթանակի մասին.media.am

Հասարակություն
37f73faebb51cc6d62aec9b7c60ec89e

media.am ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի լուրն առնելուն պես Հայաստանում, երևի, շատերի գլխում առաջինը ծագած միտքը սա էր՝ վերջապես մեր երկրում էլ լրատվամիջոցի հրապարակած փաստերը պետական պաշտոնյայի հրաժարականի պատճառ դարձան. նման նախադեպ չի եղել Հայաստանում, և սա նշանակում է՝ ժողովրդավարական երկիր ենք դառնում: Խոստովանեմ, ձեռքերս պարզապես քոր են գալիս՝ գրելու, որ հենց այդպես էլ կա: Բայց մի շարք գործոններ առայժմ ստիպում են ձեռնպահ մնալ հետաքննող լրագրողների այս մեծ հաղթանակն ավետելուց: Նախ, ինչպե՞ս է իր հրաժարականը բացատրել անձամբ պաշտոնյան.«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»: Մինչդեռ ժողովրդավարական երկրում պաշտոնյան իր մասին մեղադրական փաստերի հրապարակման օրն իսկ պիտի հրաժարական ներկայացներ և թեկուզ այսպես պատճառաբաներ՝ որպեսզի արդար քննություն անցկացվի, պաշտոնս չդիտվի որպես ճնշման միջոց, և հանրությունը հավատա, որ ես անմեղ եմ… Երկրորդ գործոնը, որն ստիպում է դեռևս ձեռնպահ մնալ լրագրողական հաղթանակի մասին հայտարարելուց, հայաստանյան լրատվամիջոցների փոխանցած՝ «պստլիկ» թվացող մի հանգամանք է.«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել (Միհրան Պողոսյանի մասին) հրապարակված տվյալները»: Ուրեմն, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՞ պահանջով է սկսվել ուսումնասիրությունը: Հաջորդ գործոնը. ԴԱՀԿ պետի հրաժարականի նախորդ օրը, հավաստի, թե ոչ, այսպիսի լուր է հրապարակվել.«Երևան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով պատրաստվել են մեկնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի երեխաները, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին… Միջադեպը օդնավակայանի ղեկավարության մոտ դժգոհություն է առաջացրել»: Այսինքն` համբերությա՞ն բաժակը վերևներում լցվեց, եթե այս լուրը հավաստի է: Շարունակությունը կարդալ այստեղ