Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայ գրողը՝ Պուլիցերի պոեզիայի մրցանակակիր

Հասարակություն
E0A0E168-7F10-421B-BBFD-31D02D62A218_w1000_r1_s

Ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանը ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերի պոեզիայի մրցանակին: Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում ցուցադրվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից: Ասենք, որ այս տարի լրանում է Պուլիցերյան մրցանակաբաշխության 1ՕՕ-րդ տարին: Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար հեղինակն արժանացել է այս մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում: Բանաստեղծություններից մեկը հեռուստատեսային մի աշխատակազմի կողմից Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է: