Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ Էրեբունի օդանավակայանում. այրվել է 4 մարտկոց

Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Ապրիլի 19-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի օդանավակայանի մարտկոցների լիցքավորման պահեստում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝  01.57-ին: Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):