Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոս Անջելեսում ցուցադրվել է «Սամվել Բաբայան. տվե՛ք ինձ հերոսին» ֆիլմը (տեսանյութ)

Հասարակություն
ca9e7815ed2fad0f7fd3beecbb9c7f64

Նախօրեին Լոս Անջելեսում ցուցադրվել է «Սամվել Բաբայան. տվե՛ք ինձ հերոսին» վավերագրական ֆիլմը՝ Արցախյան պատերազմի հերոսական էջերի պատմության, ինչպես նաև Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ուղու, դերի և նշանակության մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացել էր ցուցադրությունը Մոսկվայում: Առաջիկայում ֆիլմը ցուցադրվելու է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, ՈՒրուգվայի և մի շարք այլ երկրների հայկական համայնքներում, ինչպես նաև Երևանում և Արցախում: Նշենք, որ ժապավենը կարելի է դիտել նաև Համացանցում: