A
A
Վիրավոր զինծառայողը մահացել է գլխուղեղի այտուցից
Այս պահի դրությամբ, անհրաժեշտություն չկա, որեւէ վիրավոր զինծառայողի տեղափոխել այլ երկիր՝ բուժում ստանալու համար: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Այս պահին համապատասխան բուժում է իրականացվում, բոլորը գտնվում են խիստ վերահսկողության ներքո: Բժիշկներ կան, տեխնիկա կա, դեղորայք՝ նույնպես»,- ասաց նախարարը: Արմեն Մուրադյանը հաստատեց նաեւ, որ օրեր առաջ քառօրյա պատերազմի օրերին վիրավորվածներից մեկը մահացել է. «Մահվան դեպք է գրանցվել «Աստղիկ» ԲԿ-ում, բազմաթիվ բուժական միջոցներ իրականացնելուց հետո, ցավոք, չհաջողվեց փրկել նրա կյանքը, որովհետեւ գնդակը խոցել էր գլխուղեղը, եւ նա մահացել է ուղեղի այտուցից»: