A
A
Դվորժակի Ռեքվիեմը՝ առաջին անգամ Հայաստանում
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ ապրիլի 23-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում կկատարի Դվորժակի Ռեքվիեմը՝ ի հիշատակ 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի: Մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը) և մեներգիչներ՝ Արծվիկ Դեմուրչյանը, սոպրանո, Նարինե Անանիկյանը, մեձո սոպրանո, Տիգրան Օհանյանը, տենոր, Արշակ Կուզիկյանը, բաս: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան