Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Մինչև հաջորդ պատերազմը ամիսներ ունենք և ոչ թե տարիներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-Ara-papyan

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ պատերազմը  ոչ թե տարիների, այլ առաջիկա ամիսների խնդիր է:   Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած քննարկման ժամանակ Պարոն Պապյանն առանձնացրեց մի քանի հանգամանքներ, որոնք ըստ նրա՝ բացահայտվեցին քառօրյա պատերազմի արդյունքում: « Մեր բյուջեի բաշխումը, օրինակ նույն ոստիկանության և բանակի միջև՝ մեկ տարվա ընթացքում  ոստիկանության բյուջեն աճել է 13.7 %-ով, իսկ  4.2 %`  բանակինը: Այսինքն ստացվում է, որ ոստիկանության դերն ավելի մեծ ու կարևոր էր , քան բանակի՞նը  և  սա այն դեպքում, երբ Ալիևը 2-3 տարի է խոսում է «Էրիվանն» ու Զանգեզուրը գրավելու մասին: Այսինքն պետք է  բյուջեն ոչ միայն ընդլայնել, այլև ճիշտ վերաբշխել: Բյուջեի ճիշտ վերաբաշխում պետք է արվի նաև ՊՆ-ի ներսում, գումարները նպատակային պետք է  ծախսվեն: Բանակը վերջին հույսն է պետության, հիմա մենք փաստորեն եկել և հասել ենք այդ վերջին հույսին, որովհետև մենք հասկացանք, որ եթե բանակը պարտվեր, ապա այս պետությունը կարող է ընդհանրապես քանդվեր: Հետևաբար մեր ժողովուրդը և առաջին հերթին այս  իշխանությունները  պետք է հետևություններ անեն այս քառօրյա պատերազմից, պետք է շատ արագ, այսինքն՝  առաջիկա ամիսներին լրջագույն փոփոխություններ կատարեն: Ցավոք սրտի իմ կանխատեսումն այն է, որ մենք մինչև հաջորդ պատերազմը ամիսներ ունենք և ոչ թե տարիներ»,-շեշտեց Արա Պապյանը: Մանրամանսերը՝ տեսանյութում