A
A
Ն. Սավչենկոյին Ուկրաինան կփոխանակի երկու զինվորականի հետ
Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ երկու ռուսաստանցի զինվորականների հետ՝ Ալեքսանդ Ալեքսանդրով և Եվգենի Երոֆեև, որոնք Ուկրաինայի կողմից մեղադրվում են՝ իբրև հետախուզական վարչության աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Գործընթացը կմեկնարկի երկու զինվորականների վճռի հրապարակումից հետո, մայիսի կեսերից ոչ շուտ։ Հիշեցնենք, Դոնեցկի դատարանը «Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության և ՌԴ պետական սահմանը ապօրինի հատման» մեղադրանքով մեղավոր է ճանաչել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և դատապարտել նրան 22 տարվա ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 30.000 ռուբլի տուգանք։ Մեղադրանքը օդաչուն չի ընդունում: