Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւմտյան Հայաստան չեմ գնացել՝ վախենում եմ չդիմանալ (տեսանյութ)

Հասարակություն
Papi

Աշոտ Հակոբյանն ամեն տարի գալիս է Ծիծեռնակաբերդ ու հիշում իր Աշոտ պապին: Նա Վանից է եղել, գաղթել է ու փրկվել, սակայն ճանապարհին կորցրել է 4 որդիներին. «Իրանցից հետո իմ պապը տղաներ էլ չունեցավ, միայն աղջիկներ ծնվեցին, իմ մայրը մեծ աղջիկն է: Ես փոքր ժամանակվանից տեսել եմ նրա արտասվելը»: «Ա1+»-ին նա պատմեց, որ իր երեխաները ԱՄՆ –ում են ապրում, իրեն էլ են կանչում, բայց չի գնալու, մնալու է հայրենիքում: Աշոտ Հակոբյանը ցավով նշեց նաեւ, որ մինչեւ այսօր Արեւմտյան Հայաստանում դեռ չի եղել. «Չեմ գնացել, որովհետեւ վախենում եմ չդիմանալ, հույզերը շատ են, բայց պետք է ուժ հավաքեմ՝ գնամ»: Ավելին՝ տեսանյութով