Հանրահավաք Նյու Յորքում
Ապրիրլ 24-ին Նյու Յորքի հանրահայտ «Թայմս» հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101 ամյա տարելիցին ։ Այստեղ էին հավաքվել նաև Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի, մերօրյա ջարդերի հետևանքով գաղթած հայ ընտանիքների անդամները։
Հավաքը բացեց Մեծի Տանն Կիլիկիո, ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջմորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը ։ Միացյալ երգչախմբի կատարմամբ հնչեցին ԱՄՆ-ի, ՀՀ օրհներգերը ։
Հանրահավաքին ելույթներ ունեցան կոնգրեսականներ Ֆրանկ Փալլոնեն, Սկոտտ Գարետտը, սենատորներ Ռոբերտ Մենենդեզը, Չաք Շումերը, ինչպես նաև հայ և ամերիկացի քաղաքական գործիչներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ։
Բոլոր ելույթ ուեցողներրը անդրադարձ կատարեցին ագրեսոր Ադրբեջանի կողմից վերջերս կատարած վայրագություններին Հայոց Արցախում, ուր ցուցադրվել էր մեծ եղբոր՝ Թուրքիայի ձեռագիրը ։
Հանրահավաքի վերջում հնչեցին ազգագրական և հայրենասիրական երգեր ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները՝ հեղինակի
