Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա». պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
turqia

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՕԵԿ-ական պատգամավոր Լեւոն Դոխոլյանը իշխանություններին կոչ արեց արգելել ապրանքների ներմուծումը Թուրքիայից. «Թուրքիան եւ Ադրբեջանը ներմուծվող սննդամթերքի միջոցով կարող են կենսաբանական զենք կիրառել մեր բնակչության դեմ: Պետք է հիշել, որ թուրքական ապրանք գնելով՝ մենք սպառազինում ենք թշնամու բանակը: Պետք է արգելանք դրվի թշնամի երկրներից ներմուծվող ապրանքների վրա, պետք է հանվի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթն ու արգելվի հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա»,-ասաց նա՝ հավելելով, որ այս խնդիրը միշտ է եղել, պարզապես առավել արդիական է դարձել ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո: