Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 սկզբունք` Էդուարդ Շարմազանովից

Քաղաքականություն
228f4a2d83bc5b15fe8540dfb407e082

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ապրիլ ամիսը նախ եւ առաջ Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս է. «Սակայն այս տարվա ապրիլը քառօրյա պատերազմի ամիս էր, Ադրբեջանի ագրեսիայի ամիս, նաեւ դասեր քաղելու ու սթափվելու ամիս, առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու ամիս: Ապրիլ 24-ը ցույց տվեց, որ Ցեղասպանության 101-րդ տարելիցը թեւակոխում ենք՝ որպես վերածնված ժողովուրդ: 101-րդ տարելիցը ցույց տվեց, որ ունենք առյուծ տղաների ու իսկական հայորդիների՝ անկախություն ու ազատություն տենչող սերունդ: 101-րդ տարելիցը ցույց տվեց, որ ունենք մի պառլամենտ, որտեղ ընդդիմություն, թե իշխանություն, կարողացան միավորվել»: Ըստ նրա՝ այս ամենից հետեւություններ արվում են, սակայն դրանք արվում են լուռ ու առանց տեսախցիկների, առանց պոպուլյար հայտարարությունների: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին, ապա Էդուարդ Շարմազանովի վստահեցմամբ, եթե դրանք լինեն, պետք է հիմնված լինեն երեք սկզբունքի վրա. «Վստահության եւ հետաքննության մեխանիզմների հիման վրա լինեն, պետք է լինի հասցեական գնահատականներ, երաշխիքներ, որ այլեւս Ադրբեջանը չի իրականացնի նման ագրեսիվ ահաբեկչություն»: Նա ընդգծեց, որ իրար ոչ միայն պետք է հանդուրժենք, այլեւ յուրաքանչյուրս ամեն օր իր անելիքն ունենա ոչ միայն առաջնագծում, այլեւ այս թիկունքային ճակատում՝ իրար սիրելով ու հարգելով. «Մենք գնալու ենք նոր հաղթանակների ճանապարհով»: