Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանի դեմքի հարդարման աշխատանքներն ավարտված չեն» (տեսանյութ)

Հասարակություն
Yerevan20

Ալավերդու բժշկական կենտրոնը սպասարկում է ամբողջ Թումանյանի տարածաշրջանը, որն ընդգրկում է 4 քաղաք և 28 գյուղական համայնք։ Մի քանի տարի է՝ ինչ կենտրոնը նորոգվել է և հագեցել նոր բժշկական սարքավորումներով։ Այսօր Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում կառավարության մրցանակաբաշխության շրջանակում Ալավերդու բժշկական կենտրոնը մրցանակակիրների շարքում էր։ Բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մուսինյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ մրցանակը պարտավորեցնող է։ Հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունի բժշկական կենտրոնը, նա նշեց. «Ներկա պահին կենտրոնն անհետաձգելի խնդիրներ չունի։ Մեր ծրագրերում ունենք նոր ախտորոշիչ ծառայությունների ներդրում, որպեսզի էլ ավելի որակյալ բուժսպասարկում իրականացնենք»։ Մինչև 2014 թիվը բժշկական կենտրոնը մարզերի համաչափ զարգացման ծրագրում է ընդգրկված եղել։ Հիմա ամեն ինչ փորձում են սեփական ուժերով անել. «Սկսեցինք համագործակցել վարկային մի կազմակերպության հետ, որի միջոցով նոր սարքավորումներ ներկրեցինք»,-նշեց պարոն Մուսինյանը։ Մի քանի սարքավորումների կարիք, սակայն, դեռևս կա։ Բացի այդ, որոշ նեղ մասնագիտական հարցերով մասնագետների բացակայության պատճառով բնակիչները դեռևս ստիպված են լինելու հասնել մայրաքաղաք. «Օրինակ ուռուցքով հիվանդները՝ վերջնական ախտորոշման համար, ստենտավորման համար, էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում»։ mrcanak stacac 1 Մրցանակի արժանացավ նաև Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը։ Տնօրեն Հասմիկ Կարապետյանը նշեց. «Գրադարանում միշտ ֆոնդերի, նոր գրականության կարիք կա և հիմնականում մասնագիտական գրականության։ Հանրապետության ուսանողության 70 տոկոսին սպասարկում է մեր գրադարանը և կարիք ունենք թարգմանական գրականության»։ Նա համամիտ չէ, որ հիմա քիչ են գիրք կարդում։ Ասում է՝ տարեկան մոտ 34.000 ընթերցող է այցելում գրադարան։ mrcanak stacac 2 «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն նույնպես մրցանակ ստացողների թվում էր։ Տնօրեն Սիրեկան Օհանյանը նշեց, որ ինստիտուտը նախագծել և կառուցել է մայրաքաղաքի շինությունների մեծ մասը։ Դիտարկմանը, որ Երևանի դեմքն այժմ աղճատված է, նա ասաց. «Ըստ էության, Երևանի դեմքի հարդարման աշխատանքներն առ այսօր ավարտված էլ չեն։ Այն, ինչ սկսվեց Թամանյանի նախագծով 20-ական թվականներին, կարող ենք համարել դեռևս չավարտված։ Բնականաբար, դա իր վատ հետևանքներն էլ ունի, որովհետև եթե մի բան կառուցապատվում է, երկար տարիների ընթացքում առաջանում են նաև ոչ ներդաշնակ մոտեցումներ, անհամաչափություն»։ Ի՞նչ պետք է արվի, որ բազմագույն ու անհամաչափ կառույցներ չհայտնվեն մայրաքաղաքում. «Առաջին հերթին պետք է լավ մտածել։ Լավ մտածել՝ ինչ է արվում, ինչ տրամաբանությամբ և շատ ուշադիր լինել։ Շատ հաճախ նախագծողներն էլ տարվում են կառուցապատողի կամ պատվիրատուի խնդիրներով։ Բայց պետք է երկու կողմն էլ հասկանան, որ դրա արդյունքում շահում ենք կամ կորցնում քաղաքը՝ եկեղեցով կամ տգեղ միջավայրով։ Այն, ինչ ստեղծում ենք, որպես կանոն, մնայուն է և այդ թերությունները վերացնելն այնքան էլ հեշտ չի լինելու»,-շեշտեց պարոն Օհանյանը։ mrcanak stacac 3