«Ամեն օր երթևեկելիս ականատես եմ լինում վթարների». պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանն Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասին. «2015 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնվեց այդ միջանցքը։ Բայց, ցավոք, շահագործումը կարճ տևեց և հիմա դադարեցված է երկկողմանի։ Ի՞նչն է պատճառը»։ «2015-ին ես հայտարարեցի, որ վերջնական շահագործման չենք հանձնել այդ հատվածը։ Մենք պահեցինք որոշ գումարներ աշխատանքը կատարողից և հիմա այդ ճանապարհահատվածի որոշ թերությունների շտկումներ են արվում։ Ճանապարհային միջանցքը կբացվի մայիսի վերջին»,-նշեց նախարարը։ «Անկեղծ ասած, ես ամեն օր այդ ճանապարհով երթևեկելիս ականատես եմ լինում վթարների։ Ամբողջ Հյուսիս-հարավ ճանապարհին ի՞նչ աշխատանքներ են ընթանում»,-շարունակեց պատգամավորը։ Պարոն Բեգլարյանը նշեց. «Այս տարի ունենք 2 հաղթած տենդեր՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների համար։ Աշխատանքներն առաջիկա 10 օրում կսկսվեն։ Եվրասիական բանկի կողմից 150 մլն դոլարի վարկավորման մյուս տենդերը հետաձգվեց, որովհետև կառավարությունը որոշում է ընդունել, որ հարավային հատվածում չանենք բետոնե, այլ ասֆալտապատ ճանապարհ»։