A
A
«Ջանքերն ուղղված են նրան, որ բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը» (տեսանյութ)
«Կա՞ արդյոք բանակցային գործընթացով որևէ հեռանկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել սահմանի ողջ երկայնքով»,-Աժ-ում հետաքրքրվեց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը։ «Բանակցությունների հեռանկարները կապված են նրա հետ, որ առաջին հերթին վերացվեն այն հետևանքները, որ ստեղծվեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախի դեմ։ Այսօր ջանքերն ուղղված են նրան, որ բացառվի կրկնությունը նրա, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին։ Որևէ բանակցություն այս պայմաններույմ դժվար է վարել։ Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից և միշտ կողմ է եղել միայն խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը»,-ասաց Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը