Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները նորից կառավարության դիմաց են

Հասարակություն
akcia1-1

«Նաիրիտ» գործարանի մոտ 200 աշխատակից կառավարության դիմաց է՝ աշխատավարձերի մարման պահանջով։ Գործարանի 1700 աշխատակցի հեռացրել էին նախորդ տարի, իսկ եւս 500 աշխատակից ստացել է ծանուցում՝ աշխատանքից հեռացման մասին։ «Ա1+»-ի հետ զրույցում գործարանի խնդիրները համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը նշեց. «Մեզ այս փաստը շատ անհանգստացրել է, մենք պահանջում ենք առաջին հերթին գործարանի վերագործարկում և չվճարված գումարների մարում»։ Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ մեկ օր առաջ գործարան է այցելել Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, բայց այդ մասին չի ասվում ոչինչ. «Մենք չգիտենք՝ նախարարը եկել է գործարանը նորից աշխատեցնելո՞ւ, թե՞ այլ հարցով»։ akcia2