Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԿԶ նախարարությունը հասարակական խորհուրդ է ստեղծում

Պաշտոնական
lokyan

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,  համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կարգով նախարարություն են ներկայացնում դիմում` խորհրդի կազմում ընդգրկվելու համար և տեղեկատվություն/ փաստաթղթեր Խորհրդի հավակնորդ անդամին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2016թ.  մայիսի 18-ը: Փաստաթղթերը ներկայացվում են ՏԿԶ նախարարություն` Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն  N 3 հասցեով: ՏԿԶ նախարարություն