Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակավոր դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները

Հասարակություն
243f687d3585f9318d57ff03793443e9

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետ,  արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության   քրեակատարողական  վարչության անվտանգության  ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  պետ  Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի  N   18-382 կգ-16 գրությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ  Ա. Օսիկյանի  2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569  գրությունը: Հիշեցնենք, երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալները սպառնում էին պոկել բերդի դռները. նրանք դժգոհություններ ունեին, որին մենք երեկ անդրադարձել էինք՝ իրենց իսկ ահազանգից հետո, ինչը սակայն պաշտոնյաները չհաստատեցին։