Իվետա Մուկուչյանի շանսերը «Եվրատեսիլ-2016»-ում
Այսօր՝ մայիսի 10-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու 7-րդ համարի ներքո: Երեկ Ստոկհոլմի Globe Arena-ում տեղի են ունեցել մասնակիցների վերջին փորձնական ելույթները՝ առաջին կիսաեզրափակիչից առաջ: Ելնելով այդ ելույթներից՝ միջազգային հեղինակավոր բուքմեյքերական ընկերություններն արդեն կատարել են իրենց խաղադրույքները: Oddschecker.com-կայքում հրապարակվել են «Եվրատեսիլ-2016»-ի հավանական հաղթողների անունները: Ըստ այդմ՝ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը 20 գործակցով կզբաղեցնի 7-րդ հորիզոնականը: Նույն այդ տվյալներով՝ առաջին հորիզոնականը կզբաղեցնի Ռուսաստանը, երկրորդը՝ Ուկրաինան, երրորդը՝ Ֆրանսիան: «Վիվարո» բուքմեյքերական ընկերության տվյալներով՝ Հայաստանի մասնակցի հաղթանակը գնահատվում է 21 գործակից, «Տոտո»-ի տվյալներով՝ այդ գործակիցը 17 է: Կանցնի՞ Իվետա Մուկուչյանը եզրափակիչ փուլ. «Վիվարո»-ն «այո»-ն գնահատում է 1.04, «ոչ»-ը՝ 10 գործակցով: Կայքի լինքն այստեղ