Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեք ասենք, որ այն չի հաջողվել». քննարկվում է կուտակայինի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan

Կառավարության հրավիրած արտահերթ նիստում այսօր «Կուտակային կենսթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ ինքը միշտ կողմ է եղել այս համակարգին, ու սա քաղաքական պարտադրանք է: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ ցանկանում է այս բարեփոխմանը մի քանի շերտով գնահատականներ տալ՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական. «Սոցիալական պահով ասեմ, որ, այո, մենք ունենք ծերացող հասարակություն ու թոշակառուների մեծ թիվ եւ, հակառակը, ծնելիությունը՝ քիչ»: Նա նշեց, որ այս համակարգին միշտ դեմ է եղել. «Սակայն հիմա կարող եմ հակառակն ասել ու ավելի հեռուն գնալ՝ ռազ մտել եք գետը, ուրեմն համարձակ գնացեք առաջ, հակառակ դեպքում ռեֆորմը դուք նսեմացնում եք: Մի բան, որ անում եք, շնորհքով արեք: Ես պոպուլիստ գործիչ չեմ՝ լավին լավ եմ ասում, վատին՝ վատ: Եկեք քաղաքական գնահատական տանք այս բարեփոխմանն ու ասենք, որ այն չի հաջողվել: Ես կողմ եմ այս համակարգի կիրառման հետաձգման նախագծին»: