Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիշեք, որ այս պահին խրամատներում մեր երիտասարդներն են. նախարարի կոչը

Հասարակություն
վերջին-զանգ1-460x338

Այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, նաեւ ծնողներին խնդրել է Վերջին զանգի տոնակատարությունները շքեղ չկազմակերպել: Լրագրողների հետ զրույցում նախարարն ասել է. «Խնդիրն ավելի շատ ոչ թե դպրոցներինը, այլ հասարակությանն է։ Կոչ կանեմ հասարակությանը. հիշեն, որ այս պահին խրամատներում մեր երիտասարդներն են կանգնած։ Մենք դժվար վիճակի մեջ ենք։ Ոչ ոք երեխաներից չի խլում իրենց ուրախությունը, բայց համեստությունն այս պահին իսկապես սազական է յուրաքանչյուր հայ ընտանիքի։ Կարելի է հավաքվել, ուրախանալ, նշել, բայց ավելի համեստ։ Այստեղ այնքան  տնօրենի խնդիրը չէ, որքան Նոր տարվա սինդրոմն է։ Պարտադիր չէ, որ ավարտական միջոցառումը վերածվի մրցակցության»։