Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլանդացի հայտնի աթլետը՝ Երևանի Բուենոս Այրեսի այգում

Հասարակություն
street

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  Աջափնյակ վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգում տեղի է ունեցել   «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա միջոցառումը: Այն անցկացվում է  Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից: ՀՀ քաղաքների  ուժեղագույն աթլետներն ուժերն են չափել  թիմային մրցույթների միջոցով: Միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի  խթանումն ու տարածումն է, հատկապես, որ վարչական շրջաններում բազմաթիվ բակերում տեղադրված են մարզասարքեր:  Առաջնության հատուկ հյուրը և գլխավոր մրցավարը հոլանդացի հայտնի աթլետ  Մայք Բիգիմանն է եղել, ով նաև վարպետության դասեր է տվել: Միջոցառման ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը: Երևանի քաղաքապետարան