Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանենք այդ արձանը կամ շոր հագցնենք, Ռուսալչկային մերկացնում են». պատգամավոր (տեսանյութ)

Հասարակություն
arcan

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին այսօր ԱԺ-ում հետաքրքրում էր «Երևան-Սևան մայրուղու «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում տեղադրված «Արձագանք» պղնձաձույլ արձանի ճակատագիրը: «Հիմա Երեւան- Սեւան հարակից տարածքում ես չգիտեմ, Ռուսալչկայի, աղջկա արձանը որ կա, կիսով չափ օրեկան մերկացնում են դրան: Պղինձ է,  ինչ է,  հանում են մարմնի տարբեր մասերը՝ թեւ, ոտք»,- այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ նշեց նա: Պատգամավորը կրկին բարձրաձայնել է այդ հարցը եւ ստացել պատասխան, որ այն Կոտայքի մարզի ենթակայության տակ է: «Անցնող զբոսաշրջիկին բացարձակ չի հետաքրքրում, թե այդ արձանն ում ենթակայության տակ է: Հանենք այդ արձանը:  Վերածվել է աղբավայրի  կամ շոր հագցնենք»,- ավելացրեց նա: Արձանը թալանվում է օր-օրի: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հիշեցնում է, որ սա մտահոգիչ հարց է եւ բոլորին է հետաքրքրում: