24 մլն եվրո՝ աղբավայրի կառուցմանը (տեսանյութ)
Երեւանում նոր աղբավայրի կառուցման համար կտրամադրի 24 մլն եվրո: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքերով՝ 8 մլն դրամը տրամադրում է ՎԶԵԲ-ը, 8 մլն-ը՝ Եվրոպական ներդրումային բանկը, եւ 8 մլն-ը Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքը: Իսկ 24 մլն-ից 1/3-ը դրամաշնորհ է: « Նուբարաշենի աղբավայրի հետագա շահագործումն անթույլատրելի է եւ չի համապատասխանում միջազգային ստանդարտներին»,- ասաց Կամո Արեյանը: Փոխքաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ 29 ՀԱ տարածքը բաժանվել է 5 գոտիների՝ 2 գոտիներում կառուցվելու են գազի կուտակման համար անհրաժեշտ հորեր, խողովակներ, ավելցուկ գազի այրման սարքավորում, ինչպես նաեւ գեներատոր. «Հետագայում նախատեսում են ստացված էլեկտրաէներգիայից բավարարել ամբողջ Նուբարաշեն համայնքի էլեկտրամատակարարումը»: Նուբարաշենի հին աղբավայրն էլ, Կամո Արեյանի խոսքերով, պետք է կոնսերվացվի: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք դրանից հետո չի բարձրանա աղբահանության համար գանձվող գումարի չափը: Երեւանի փոխքաղաքապետը վստահեցրեց, որ գումարը չի բարձրանա: