Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել

Պաշտոնական
AIN

  Մայիսի 11-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1977 թ. ծնված Ն. Ս.-ը իր վրա դյուրավառ նյութ (բենզին) է լցրել  և սպառնում է ինքնահրկիզվել: Մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը` հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Մեսրոպյանը բնակչին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: ԱԻՆ