Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահման մեկնողների աշխատանքային իրավունքները լիարժեք կպահպանվեն (տեսանյութ)

Հասարակություն
sahman18

Այն մարդիկ, որոնք կամավորության սկզբունքով կմեկնեն սահման, նրանց աշխատանքային իրավունքները լիարժեք կպահպանվեն: Գործադիրն այսօր հավանություն տվեց Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, ըստ որի կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծով ակնկալվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում.  «Նախագիծը կապահովի կամավորների աշխատատեղերի պահպանմանն ու փոխհամաձայնությամբ վարձատրության ապահովմանը»,-հայտարարեց նախարարը: