A
A
Երկու զինվոր ծայրահեղ ծանր վիճակում է. նախարար
Բոլոր վիրավոր զինծառայողներն առաջին իսկ օրվանից եղել են առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր երկու զինվոր է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում. «Մեր Ռոլանդն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, նա հոսպիտալում է, եւս մեկը կա «Էրեբունի» ԲԿ-ում: Նույն տեղում է պառկած նաեւ մեր Ավետիսը, նա ծանր կայուն է, բայց խիստ ուշադրության կենտրոնում է: Ի դեպ, եւս երկու զինծառայող արդեն պատրաստ են տեղափոխվել վերականգնողական կենտրոն»,- նշեց նախարարը: