Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

14 մլն դոլար՝ Հյուսիսային պողոտայի նոր առեւտրի կենտրոնի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tash2

Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածն այսուհետ  կլինի «առեւտրային գալիրեա»:  «Տաշիր» գրուպին պատկանող «Տաշիր Սթրիթ»-ի բացումը տեղի ունեցավ այսօր: 12,000 քառակուսի մետր տարածություն զբաղեցնող  «գալիրեայի» կառուցման համար «Տաշիր» ընկերությունը ներդրել է 14 մլն դոլար. «Այս գումարը ներառում է նաեւ մի քանի համաշխարհային բրենդերի ներմուծումը Հայաստան:  Մենք նրանց հետ համատեղ համաֆինանսավորող ենք եղել, որպեսզի կարողանանք բերել Հայաստան»,- նշում  «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը: tash1 «Տաշիր սթրիթ» առեւտրային գալիրեայում 77 ապրանքանիշեր ներկայացնող խանութներ կգործեն. «Այստեղ ավելի քան 300 նոր աշխատատեղ կստեղծվի»,- նշում է Կարապետյանը: Սեփականատերերը կարծում են, որ  գալիրեան կհետաքրքրի հատկապես Հայաստան այցելած զբոսաշրջիկներին: Հենց դրա համար էլ կենտրոնի մի մասը անվանել են Վերնիսաժ ու այնտեղ ներկայացրել ազգային, էթնիկ, հայկական կոլորիտային ապրանքանիշեր: tash