Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է գետը

Պաշտոնական
15fffa1dff17b91abfc28551a5593470

ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ, Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խմբերև և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել «ВАЗ-2106» մակնիշի 30ՏՍ683 պ/հ (վարորդ Ս. Պ.) ավտոմեքենան: Մայիսի 15-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Ագրիջա» կոչվող հանդամասում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ-10 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ի մոտակայքում՝ «Ագրիջա» կոչվող հանդամասում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota RAV 4» մակնիշի 909 LU 90 պ/հ և «УАЗ Пантера» 88 DD 001 պ/հ ավտոմեքենաները: ԱԻՆ