Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1միլիոն 102 հազար դոլար Արցախին՝ հեռուստամարաթոնի արդյունքում

Հասարակություն
arcax-2

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի օգնության համար 1 միլիոն 102 հազար 357 դոլար է հավաքել` մայիսի 14-ի հեռուստամարաթոնի արդյունքում։ Այս մասին նշվում է հիմնադրամի Facebook-յան էջում: Արտահերթ հեռուստամարաթոնի նպատակն էր գումար հավաքել Արցախի տարբեր շրջաններում քառօրյա պատերազմում վնասված տները վերանորոգելու, ինչպես նաեւ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: