Քաղաքապետարանը մոռացել է Երևանի ավագանու ընդունած որոշման մասին
Ս.թ. մայիսի 14-ին սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ տարածքը տախտակապատում: Այս փաստը չվրիպեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուշադրությունից և նա նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ստիպված եմ հիշեցնել շատ կարևոր երկու փաստաթուղթ, որոնցով Երևանում պարզապես արգելվում է նման ապօրինի գործողությունը: 2009 թ. նոյեմբերի 18-ին N 36-Ն որոշմամբ Երևանի ավագանին ընդունել է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշում, որտեղ սահմանվում են Երևան քաղաքի կանաչ տարածքների պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։ «3. Կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները
- Երևանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման, բացառությամբ` պետական անտառային գոտիների, որոնց պահպանումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության՝ համապատասխան մարմինների կողմից։
- Կանաչ տարածքներում քաղաքաշինական, ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունը պետք է համապատասխանի իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով սահմանված պահպանման պահանջներին:
- Կանաչ տարածքների օգտագործումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։
- Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է իրավական, կազմակերպչական և տնտեսական միջոցառումների համակարգեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ստեղծմանը, պահպանությանը և վերարտադրությանը: Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են կանաչ տարածքները վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելուն»: