Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 օրում բյուջե է մուտքագրվել 1 մլն դրամ

Պաշտոնական
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10-13.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 950.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել 552.61 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 182.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 117.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 207.76 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ     Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 40.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ  Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի 2 որոշում: Ապօրինի որսի իրականացման համար Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 29.0կգ /71 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Կոտայքի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 11.0կգ /16հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նարեկ>> ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 9.1կգ /27հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 49.1կգ /114 հատ/  <<սիգ>> տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ: