Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17-ամյա աղջկա ինքնասպանության փորձը կանխվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
5e3f543f5d12e3601a504b313f54cf17

Մայիսի 16-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 17-ամյա աղջիկը (անձը չպարզված) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից, որը կանխվել է տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից: Փրկարար ծառայության հոգեբանի կողմից աղջկա հետ անցկացվել է հոգեբանական զրույց: ԱԻՆ