Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինվորին երեք օրից կտեղափոխեն Գերմանիա

Հասարակություն
zinvor-nkar

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանին մայիսի 19-ին կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ իրականացնելու նպատակով։ «Մի քանի թղթաբանական հարցեր են մնացել, դա էլ կարգավորենք ու գնանք։ Արմանի հետ մեկնելու ենք ես, կինս և ուղեկցող բժիշկը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Հիշեցնենք, որ զինվորի բուժումը մոտ մեկ ամիս ընթանում էր Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ 4 վիրահատություն էր կատարվել։ Արմանի մոտ մի քանի խնդիր է առկա, սակայն, ինչպես հայրը փոխանցեց՝ գերմանացի բժիշկների հետ այդ ամենը մանրամասն քննարկվել է և նրանք հանձն են առել՝ բուժելու։ «Առաջին հերթին թոքերի բուժումն է կատարվելու, հետո կերակրափողի և շնչափողի, այնուհետ՝ ողնաշարի և ողնուղեղի»։ Բուժումն, իհարկե, մեծ գումարների հետ է կապված. «Նախնական արդեն փոխանցել ենք 20.000 եվրո։ Հետագայի համար էլ կրկին գումար է անհրաժեշտ լինելու»,-նշեց Միքայել Լազգիյանը, հավելելով, որ որդու անունով բացված հաշվեհամարին պարբերաբար փոխանցումներ արվում են, ինչի համար շնորհակալ է։ Այս գումարը, սակայն, ոչ միայն մարդկանց փոխանցումների, այլև սեփական միջոցների հաշվին է հավաքվել։   Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. HSBC բանկ. AMD 006057517001 RUB 006057517103 EUR 006057517102 USD 006057517101 Ստացող՝ Արման Լազգիյան